Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0009/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում: Պատասխանող՝ Թամարա Գզրարյանին /ք.Երևան, Դրոյի 14/1 շ., 20 բն./

03.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ա.Ղարսլյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0009/02/22 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Վահրամ Վալոդյայի Գուրողլյանի, Սոնա Վազգենի Գզրարյանի, Վազգեն Վահրամի Գուրողլյանի, Թամարա Խաչատուրի Գզրարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով, որպես պատասխանող կողմ, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2022 թվականի դեկտեմբերի 2-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):




ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-29

Էլ. փոստ`