Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ /0002/02/22քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.11.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0002/02/22

Պատասխանող՝ Լյովա Ազատի Սարգսյանին
հաշվառման հասցե՝ ք․Երևան, Վ․Վաղարշյան 18 շենք, 62 բնակարան

Թիվ ՀԿԴ/0002/02/22 քաղաքացիական գործով` ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Լյովա Ազատի Սարգսյանի և Արմինե Գումեդինի Հարությունյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, 18/11/2022 թվականի դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է ևս մեկ նախնական դատական նիստ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 10:00-ին։
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0002/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու որպես պատասխանող:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Կից ուղարկվում է դատարանի 18/11/2022 թվականի որոշումը՝ բացարկի միջնորդությունը մերժելու մասին։


Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` 010 293126

Վեբ կայք` -

Էլ. փոստ`