Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0004/02/22 գործով դատական ծանուցագիր

27.12.2022

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Ավետիս Դավիթի Գալստյանին


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0004/02/22 գործը՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ ընդդեմ Ավետիս Դավիթի Գալստյանի՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջի մասին։ Սույն գործով տեղի է ունեցել նախնական դատական նիստ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 15։00-ին, որը հետաձգվել է։ Հաջորդ դատական նիստը հրավիրվել է 2023 թվականի հունվարի 31-ին, ժամը 15։00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք մասնակցելու սույն դատական նիստին՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`