Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0058/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«30» մայիսի, 2023թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
N ՀԿԴ/0058/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով


Երրորդ անձ Մեխակ Հարությունյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ամիրյան 7-24)

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0058/02/23 (ՏԴ/1227/02/20) հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Յուրիկ Նարիմանի Հարությունյանի, երրորդ անձինք «Գվարզին» ՍՊԸ-ի, Մեխակ Հարությունյանի և Էդիկ Հարությունյանի՝ «Գվարզին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում Յուրիկ Հարությունյանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու, ընկերության մյուս մասնակիցների, ինչպես նաև ընկերության կողմից բաժնեմասը գնելու իրավունքից չօգտվելու դեպքում այն հրապարակային սակարկություններով վաճառելու համար բռնագանձումը պարտապանի բաժնեմասին համապատասխան գույքի վրա տարածելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ հայցի վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Հասմիկ Ժորայի Էվինյանի ընդդեմ Յուրիկ Նարիմանի Հարությունյանի, երրորդ անձինք «Գվարզին» ՍՊԸ-ի, Մեխակ Հարությունյանի և Էդիկ Հարությունյանի՝ համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված գույքից բաժնեմասը առանձնացնելու և Գվարզին ՍՊԸ-ում Յուրիկ Նարիմանի Հարությունյանի 34 տոկոս բաժնեմասից որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռքբերված գույք Հասմիկ Ժորայի Էվինյանի 17 տոկոս բաժնային սեփականությունը սահմանելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 14-ին, ժամը 15։00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ):
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Դատական նիստին ներկայանալու դեպքում խնդրում եմ Ձեզ հետ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`