Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0013/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.05.2023

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Հեղուշ Բագրատի Գալստյանին

Հակակոռուպցիոն դատարանում թիվ ՀԿԴ/0013/02/22 քաղաքացիական գործով 2023 թվականի մայիսի 29-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պատասխանող Վլադիմիր Գասպարյանի ներկայացուցիչը ներկայացրել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն, և դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի հիման վրա արձանագրային որոշմամբ բաշխել է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը։ Թիվ ՀԿԴ/0013/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանի, Սուսաննա Համլետի Գասպարյանի, Հեղուշ Բագրատի Գալստյանի, Անգելինա Վլադիմիրի Գասպարյանի, Վլադիմիր Վլադիմիր Գասպարյանի, Անժելա Մնացականի Գասպարյանի, երրորդ անձ Աղասի Շավարշի Դանիելյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2023 թվականի հունիսի 12-ին, ժամը 11։00-ին, Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7):
Դուք նշված օրը և ժամին հրավիրվում եք Հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0013/02/22 քաղաքացիական գործով դատական նիստին մասնակցելու՝ որպես պատասխանող:
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 010-29-31-23

Էլ. փոստ`