Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.01.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

«04» հունվարի, 2024թ.
Նախագահող դատավոր` Լ.Դրմեյան

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
N ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով




Պատասխանող Վարդան Արտաշեսի Փարսադանյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Դուրյան թաղամաս 1 փ., տուն 44)




Կրկին՝ սույն գրությանը կից Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշես Միկիչի Փարսադանյանի, Թամարա Ռոբերտի Փարսադանյանի, Դավիթ Արտաշեսի Փարսադանյանի, Վարդան Արտաշեսի Փարսադանյանի, Մարինա Մարզբեգի Խաչատուրյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ. Դրմեյան)՝ «Նախնական դատական նիստ նշանակելու մասին» 06.12.2023 թվականի որոշումը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Առդիր՝ որոշումը՝ «1» թերթ:

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Ի գիտություն` Դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Հ. ՆԻԿՈԼԱՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`