ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
27.02.2024
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
0052, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, anticorruption@court.am, (010)293133
ԴԴԱ-7-Ե-
գործ թիվ ՀԿԴ/0205/02/23
«26» փետրվարի, 2024թ.
Պատասխանող Վարդան Արտաշեսի Փարսադանյանին
(ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Առինջ, Դուրյան թաղամաս 1 փ., տուն 44)
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0205/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտաշես Միկիչի Փարսադանյանի, Թամարա Ռոբերտի Փարսադանյանի, Դավիթ Արտաշեսի Փարսադանյանի, Վարդան Արտաշեսի Փարսադանյանի, Մարինա Մարզբեգի Խաչատուրյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Սույն գործով որպես պատասխանող կողմ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մարտի 20-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` (010) 293133
Էլ. փոստ`