Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցում

13.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0014/02/22
Զարուհի Տիգրանի Բադալյանին
հասցե՝ ք․ Երևան, Ա․Խաչատրյան 23շ․, 72 բն․


Դատական ծանուցագիր
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Կ․Բադալյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Սեյրան Մուշեղի Օհանյանի, Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանի, Աննա Տիգրանի Բադալյանի, Ժակ Պիեռ Ֆովոյի, Բենիամին Սուրենի Ղալեչյանի, Մարինե Էդուարդի Ներսեյանի և երրորդ անձ՝ «Արարատբանկ» ԲԲԸ-ի, Կարինե Հովսեփի Մարգարյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննության նիստ 2024 թվականի մարտի 29-ին, ժամը 15։00-ին (հասցե՝ ՀՀ ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 8):
Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ թիվ ՀԿԴ/0014/02/22 քաղաքացիական գործով մասնակցելու որպես վկա։
Տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատական ծանուցագիր ստացած վկան չի ներկայանում դատական նիստին և չի ներկայացնում իր չներկայանալու պատճառները կամ ներկայացնում է անհարգելի պատճառներ, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վկային բերման ենթարկելու մասին` նրա վրա դնելով չներկայանալու հետևանքով առաջացած ծախսերը և նշանակելով դատական տուգանք։ Բերման ենթարկելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն առաջին ատյանի դատարանն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման:



Դատավորի օգնական ՝ Լ.Բադալյան

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` 010293129

Վեբ կայք` -

Էլ. փոստ`