Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0239/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցում Վազգեն Պետրոսի Գալստյանին

19.03.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Երրորդ անձ՝ Վազգեն Պետրոսի Գալստյանին
/ՀՀ, ք․Երևան, Աջափնյակ, Շիրազի փող․,8 շենք, բն․54/

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0239/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի, երրորդ անձինք՝ կադաստրի կոմիտե, Վազգեն Պետրոսի Գալստյան՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Դուք՝ որպես երրորդ անձ, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի ապրիլի 22-ին, ժամը 17:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`