Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0025/02/22 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ «Աբովյան սիթի» ՍՊԸ-ին

Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0025/02/22 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք «Աբովյան սիթի» և «Բելգլաս» ՍՊԸ-ների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ։
Տեղեկացնում ենք, որ թիվ ՀԿԴ/0025/02/22 քաղաքացիական գործով նշանակվել է դատական նիստ՝ 2024 թվականի ապրիլի 26-ին, ժամը 14։00-ին, դատական նիստը տեղի կունենան Հակակոռուպցիոն դատարանի Երևանի նստավայրում (հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Ընկերության ներկայացուցիչը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով հրավիրվում է մասնակցելու սույն դատական նիստին։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`