Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0060/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

02.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Երրորդ անձ «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊԸ -ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պուշկինի 37 շենք, բն.5

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0060/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության (ներկայացուցիչ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ն. Տեր-Թորոսյան) ընդդեմ Անթուն Անդրե Գարաբետի Քուրթյանի, Աննա Հենրիկի Աբրահամյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք «ԱՔԼՍ» ՍՊԸ-ի և «ԵՎՐՈԹԵՔՆՈԼԱՅԹ» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
Սույն գործով որպես երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մայիսի 08-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`