Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ «Էլլ-Փրինթ Ջի Էյ»ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ն.Տիգրանյան 27


Ձեզ է ուղարկվում թիվ ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ալեքսան Մուշեղի Զաքարյանի, Գայանե Բոգդանի Վերդյանի և Աստղիկ Ալեքսանի Զաքարյանի պատասխանող կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությանը, «Էլլ-Փրինթ Ջի Էյ» ՍՊ ընկերությանը, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությանը և «Արմեն-97» ՍՊ ընկերությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես Երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մայիսի 13-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`