Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԿԴ/0239/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի և դատական նիստի վերաբերյալ հրապարակային ծանուցում Արտյոմ Գևորգի Սմբատյանին

25.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության 95-րդ հոդվածի 5-րդ մաս և 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Պատասխանող՝ Արտյոմ Գևորգի Սմբատյանին
/ՀՀ, ք․Երևան, Անդրֆեդերացիայի փող․, տուն 67/


ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0239/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Վազգեն Պետրոսի Գալստյան, ՀՀ պաշտպանության նախարարություն՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Դատարանը սուկն գործով 23.04.2024 թվականին կայացրել է «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» և «Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումներ։
Դատարանի կողմից Ձեզ արդեն իսկ պարզաբանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված կարգով հայցադիմումի պատասխան ներկայացնելու իրավունքի և ժամկետի մասին։
Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 8-րդ մասը, տրամադրում է որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետ՝ վերոնշյալ հոդվածի պահանջների պահպանմամբ, փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար։
Տեղեկացնում ենք, որ 23.04.2024 թվականի «Հայցի առարկայի փոփոխությունը թույլատրելու մասին» և «Ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումների Ձեր օրինակները դեպոնացված են հակակոռուպցիոն դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով (ՀՀ, ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։



Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան




ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
նախնական դատական նիստի

Պատասխանող՝ Արտյոմ Գևորգի Սմբատյանին
/ՀՀ, ք․Երևան, Անդրֆեդերացիայի փող․, տուն 67/

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Ռ.Ավագյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0239/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արտյոմ Գևորգի Սմբատյանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Վազգեն Պետրոսի Գալստյան, ՀՀ պաշտպանության նախարարություն՝ առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։
Դուք՝ որպես պատասխանող, տեղեկացվում եք, որ սույն գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2024 թվականի հունիսի 10-ին, ժամը 16:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցեն՝ ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 7-րդ դահլիճ)։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):


Դատավորի օգնական Լ․Աթաբեկյան

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` (010)293126

Էլ. փոստ`