Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԿԴ/0039/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Արմինե Խորենի Գրիգորյանին

Ուղարկվում է Հակակոռուպցիոն դատարանի՝ թիվ ՀԿԴ/0039/02/23 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Վահե Համլետի Նիկոյանի, Արմինե Խորենի Գրիգորյանի, երրորդ անձինք Թագուհի Հովհաննեսի Գրիգորյան Ա/Ձ-ի և Արամ Սարգսի Աբրահամյան Ա/Ձ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ, 2024 թվականի ապրիլի 26-ի՝ «Հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը (այսուհետ՝ Որոշում)։
Տեղեկացնում ենք, որ թիվ ՀԿԴ/0039/02/23 քաղաքացիական գործով նշանակվել է դատական նիստ 2024 թվականի մայիսի 24-ին, ժամը 10։00-ին, Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ, դահլիճ 7)։
Դուք անձը հաստատող փաստաթղթով հրավիրվում եք մասնակցելու սույն դատական նիստին՝ որպես պատասխանող։
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված դատավարության մասնակցի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելը արգելք չէ գործի քննության համար, և նման դեպքերում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Տեղեկացնում ենք, որ Որոշում դեպոնացված է Հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9)։

Հասցե` Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` 00-29-31-23

Էլ. փոստ`