Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՀԿԴ/0223/02/23 քաղաքացիական գործով դատական ծանուցում

29.04.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 95-րդ հոդված

Քաղաքացիական գործ` ՀԿԴ/0223/02/23

«ԱԿԱՑԻԱ» ՍՊԸ-ին
հասցե՝ հասցե՝ ք․Երևան, Վ․Սարգսյան 10


Դատական ծանուցագիր
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր Կ. Բադալյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0223/02/23 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ընդդեմ Արթուր Սերգեյի Աֆրիկյանի, Ալվարդ Վարուժանի Մովսեսյանի, Դիանա Արթուրի Աֆրիկյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Տվյալ քաղաքացիական գործով վեճի առարկան ներառում է նաև ք․Երևան, Կենտրոն, Վ․Սարգսյան փողոց, 10 շենք, 114 հասցեի անշարժ գույքը, որը ծանրաբեռնված է «Ակացիա» ՍՊ ընկերության վարձակալության իրավունքով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը (...):
Եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Վերոգրյալի հիմքով տեղեկացնում ենք, որ սույն քաղաքացիական գործով «Ակացիա» ՍՊ ընկերությունը կարող է ներկայացնել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու վերաբերյալ միջնորդություն՝ սույն ծանուցումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում։
Միաժամանակ տեղեկացնում ենք որ թիվ ՀԿԴ/0223/02/23 քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակվել 2024 թվականի մայիսի 16-ին, ժամը 10։00-ին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (հասցե՝ ք․Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ թիվ 8)։


Դատավորի օգնական ՝ Լ․Բադալյան

Հասցե` ք․Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` 010 293129

Վեբ կայք` -

Էլ. փոստ`