Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ՀԿԴ/0087/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով երրորդ անձ Կարեն Զորիկի Խաչատրյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

13.05.2024

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ հակակոռուպցիոն դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երրորդ անձ Կարեն Զորիկի Խաչատրյանին
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Մարալիկ, Ռիգայի փ․, տուն 116

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0087/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Արմեն Զորիկի Խաչատրյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Զորիկ Հրաչի Խաչատրյան, Սուսաննա Գևորգի Բեսնիլյան, Կարեն Զորիկի Խաչատրյան և Արփինե Զորիկի Խաչատրյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից Արմեն Խաչատրյանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ դրա դեմ սեփականության մնացած մասնակիցների առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և բռնագանձումը Արմեն Խաչատրյանի բաժնին համաչափ գումարի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով, որպես երրորդ անձ, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք.Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի մայիսի 29-ին, ժամը 10:00-ին նշանակված դատական նիստին։

Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):

Խնդրում ենք դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով։

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ ք․ Երևան, Թբիլիսյան 3/9

Հեռ..` (010) 293133

Էլ. փոստ`