Թիվ ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործով երրորդ անձ «Էլլ-Փրինթ Ջի Էյ» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր
14.05.2024
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ «Էլլ-Փրինթ Ջի Էյ»ՍՊԸ-ին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ն.Տիգրանյան 27
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (դատավոր՝ Լ.Դրմեյան) վարույթում է գտնվում թիվ ՀԿԴ/0199/02/23 հակակոռուպցիոն քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Ալեքսան Մուշեղի Զաքարյանի, Գայանե Բոգդանի Վերդյանի և Աստղիկ Ալեքսանի Զաքարյանի, երրորդ անձինք «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերության, «Էլլ-Փրինթ Ջի Էյ» ՍՊ ընկերության, «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության և «Արմեն-97» ՍՊ ընկերության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Տեղեկացնում ենք, որ սույն գործով որպես Երրորդ անձ հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հասցեն՝ ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, 8-րդ դահլիճ) 2024 թվականի հունիսի 25-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին։
Ի գիտություն.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, 147-րդ հոդված, 3-րդ մաս):
Խնդրում ենք դատական նիստին ներկայանալ անձը հաստատող և լիազորությունները հավաստող փաստաթղթերով։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Հեռ..` (010) 293133
Էլ. փոստ`