Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միգրացիոն ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է բաց մրցույթ Ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

26.07.2021

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Միգրացիոն ծառայություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի N 224-Ն որոշում

Միգրացիոն ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) հայտարարում է բաց մրցույթ Ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

Միգրացիոն ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից տրվում է հայտարարություն «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցույթը կանցկացվի 2021թ. սեպտեմբերի 10-ին` ժ. 15:00-ին, Ծառայության շենքում (հասցե` Երևան, Կ. Ուլնեցու 31):
Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս, 65 տարին չլրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ունի բարձրագույն կրթություն և համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N 404 որոշման, ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 9-ի N 330 որոշման, ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման, «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի կանոնադրության և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2021 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ (բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից) Ծառայության ընդհանուր բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1. դիմում
2. մեկ լուսանկար` 3X4 չափի
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով
4. ինքնակենսագրություն
5. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի, (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
6. տեղեկանք` մշտական բնակության վայրից
7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում)
8. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը
9. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկություններին, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Ծառայության ընդհանուր բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 060 275 005:

Հասցե` Երևան, Կ. Ուլնեցու 31

Հեռ..` 060275005,091937302

Էլ. փոստ`