Կարեն Սահակի Մելոյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում
03.05.2023
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության ՇՄՎ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի փետրվարի 25-ին Մոսկվա-Գյումրի թիվ DP 855 չվերթի ընթացքում ՀՀ քաղաքացի Կարեն Մելոյանի (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Սպիտակ քաղաք, Լեռնանցք գյուղ 3 փ., 6 տուն) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ «ՊՈԲԵԴԱ» Ավիաընկերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի կողմից 2023 թվականի փետրվարի 25-ին կազմված թիվ 7 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Սահակի Մելոյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434265
Էլ. փոստ`