Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Դավիթ Սաշայի Կարեյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

06.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին պարբերություն, 227-րդ հոդվածի 2-րդ պարբերության 1-ին կետ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի փետրվարի 5-ին ««ՅուտԷյր» Ավիաընկերություն» ԲԲ ընկերության Մոսկվա-Երևան թիվ 785 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Դավիթ Սաշայի Կարեյանի (հաշվառման հասցե՝ Գեղարքունիկի մարզ, Գավառ համայնք, Գավառ քաղաք, Հ. Աբրահամյան 4 փ., 2 նրբ., տուն 3.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի փետրվարի 5-ին կազմված արձանագրության և 2023 թվականի մարտի 20-ին վերջինիս կողմից ի լրումն արձանագրության ներկայացված գրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Դավիթ Սաշայի Կարեյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Վեբ կայք` www.gdca.am

Էլ. փոստ`