Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտյոմ Աշոտի Թունյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում

20.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Քիշնև-Երևան թիվ 534 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Արտյոմ Աշոտի Թունյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Երևան քաղաք, Աջափնյակ վարչական շրջան, Լենինգրադյան փ., 24 շ., 45 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2023 թվականի հոկտեմբերի 3-ին կազմված թիվ 82 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արտյոմ Աշոտի Թունյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Կցվում է

Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան

Հեռ..` +37460434265

Էլ. փոստ`