Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

03.04.2024

Տիպ` ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի հայտարարություն
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1587-Ն որոշում, Կարգի 17-*րդ կետ

ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ ավտոբուսային երթուղիների համար (կցուվում է)

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1)Հայտ.
2) ավտոբուսների հաշվառման վկայագրեր.
3) ավտոբուսներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային պայմանագրեր կամ քաղվածք հրամանից, աշխատանքային գրքույկներ.
4) ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
5) սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման վկայական և ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված բալոնների վկայագրման և գազավառելիքային սնման համակարգի ճնշափորձարկման վկայական.
6) փակ ծրարով ներկայացվող՝ երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի փոխադրման գինը.
7) տեղեկանք տարածքային հարկային մարմնից:

Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը՝ 2024 թվականի մայիսի 7-ին ժամը 12:00-ին,
ք. Երևան, Հյուսիսային ավտոկայարան Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի, շենք 2/14։

Հայտը ներկայացնելու վայրը, օրերը, ժամերը, վերջին ժամկետը` յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-ից մինչև 1700-ն, մինչև 2024 թվականի մայիսի 2-ը 17:00-ն, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար 010-511356:

Հասցե` Երևան, Կառավարական տուն 3

Հեռ..` 010511356

Վեբ կայք` https://mtad.am/

Էլ. փոստ`