Սերգեյ Նորայրի Ղևոնդյանի նկատմամբ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տույժի ենթարկելու մասին ծանուցում
21.05.2024
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից Քաղաքացիական ավիացիայի կոմիտե ներկայացված նյութերի՝ 2024 թվականի ապրիլի 3-ին «Աէրոֆլոտ» Ռուսաստանյան Ավիաուղիներ» ավիաընկերության Մոսկվա-Երևան թիվ AFL 1862 թռիչքի ընթացքում ՀՀ քաղաքացի Սերգեյ Նորայրի Ղևոնդյանի (հաշվառման հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Շոպրոնի 2 նրբ., 8 շ., 9 բն.) կողմից օդանավում վարքի կանոնների խախտման վերաբերյալ ավիաընկերության օդանավի անձնակազմի կողմից կազմված ակտի, ինչպես նաև «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ Զվարթնոց Մ/Օ ավիացիոն անվտանգության ծառայության կողմից 2024 թվականի ապրիլի 3-ին կազմված թիվ 22 արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սերգեյ Նորայրի Ղևոնդյանի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
Կցվում է
Հասցե` ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան, «Զվարթնոց» օդանավակայան
Հեռ..` +37460434265
Վեբ կայք` www.gdca.am
Էլ. փոստ`