Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.04.2019

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն հայտարարությունը տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության (նշանակման) համար: Մրցույթը կանցկացվի 2019 թվականի հունիսի 13-ին ժամը 1100–ին «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամում (հասցեն՝ք․Երևան,Կարապետ ՈՒլնեցու 68): Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա, կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները 2019 թվականի մայիսի 29-ը ներառյալ Նախարարության անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը` 1. Դիմում, 2. Անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճեները, 3. լուսանկար, 4. քաղվածք`աշխատանքային գիքույկից, 5. ինքնակենսագրություն, 6. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, 7. կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված), 8. տեղեկանք` մշտական բնակության վայրից, 9. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում), 10. բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել), 11. հայտարարություն՝ ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշման N1 հավելվածի 8-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխանելու մասին։ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով բնօրինակների հետ միասին: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 58-37-51:

Հասցե` ք. Երևան, Կառավարական 3-րդ շենք

Հեռ..` +374 10 521761

Վեբ կայք` www.mlsa.am

Էլ. փոստ`