Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով դրամաշնորհի տրամադրման համար մրցույթ

16.05.2019

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21 հոդված

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի տրամադրման մրցույթ՝ «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվող սոցիալական հոգածության ծառայություններ» ծրագրի իրականացման համար: Ծրագրի շրջանակում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրվում են ցերեկային խնամքի ծառայություններ (սոցիալ-հոգեբանական և մանկավարժական աջակցություն): Մրցույթին կարող է մասնակցել հրավերով սահմանված որակավորման չափանիշներին համապատասխան՝ սոցիալական ծառայություններ տրամադրող հավաստագրված (ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշում) ցանկացած կազմակերպություն: Մրցույթի անցկացման նպատակը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ մատուցող իրավաբանական կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող անձանց ընտրությունն է՝ պետական աջակցության տրամադրման համար: Մրցույթի անցկացման կարգը հաստատված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2017 թվականի դեկտեմբերի 25-ի N 163-Ա/1 հրամանով: Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակման պահից մինչև հայտերի բացմանը նախորդող աշխատանքային օրվա ավարտը (հասցեն՝ ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, 319 սենյակ): Հայտերի բացումը տեղի կունենա սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 30-րդ օրը` ս.թ. հունիսի 14-ին ժամը 11:00-ին՝ ք. Երևան, Կառավարական տուն 3, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խորհրդակցությունների փոքր դահլիճում: Մրցույթի հրավերը տեղադրված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am կայք.էջում : Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հանձնաժողովի քարտուղար Կարինե Խաչատրյանին Հեռախոս՝ 010 56 53 21, Էլ. փոստ karine.khachatryan@mlsa.am

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն 3

Հեռ..` +374 10 565321

Վեբ կայք` www.mlsa.am www.mlsa.am www.mlsa.am www.mlsa.am www.mlsa.am www.mlsa.am