Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

31.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների բաժնի մասնագետ (ծածկագիր 10-32.3-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի 6-10-րդ համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի օգոստոսի 10-ին ժամը 10.00-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական տուն N 3)։
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1) Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2) Դիպլոմ
3) Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում)
4) Արական սեռի անձինք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք։
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով։
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է՝ 111.115 ՀՀ դրամ։
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն։
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ կից։
Աշխատավայրի հասցեն է՝ (ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Կառավարական տուն N 3)։
Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի օգոստոսի 5-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-58-37-51 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն hr@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Հասցե` Երևան, Կառավարական թիվ 3 տուն

Հեռ..` 010-58-37-51

Էլ. փոստ`