Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մ արտաքին մրցույթ՝ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-32.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13.12.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Հայտարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-32.2-Մ2-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 10-32.2-Մ2-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 17-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Անհրաժեշտ է կցել հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (առցանց),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
6. լուսանկար՝ 3X4 չափի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 89):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ 46, 48, 93, 99, 108
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4, 12, 21, 24, 29, 37, 38
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 4, 9, 34, 35
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151484
• «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 2, 12, 13, 18, 21, 31, 33, 35, 36.3, 39
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=151210
• «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Հոդվածներ 5, 13, 16
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144492
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012 թ.
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ.
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346 հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են զանգահարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն. հեռախոսահամար՝ 010-58-37-51:

Հասցե` Կառավարական տուն 3

Հեռ..` 58 37 51

Վեբ կայք` www.mlsa.am14

Էլ. փոստ`