Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ Միասնական սոցիալական ծառայության որակի կառավարման վարչության հաղորդակցության ապահովման բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 10-1-27.8-Մ6-1) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար:

21.06.2022

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Միասնական սոցիալական ծառայություն
ՀՀ կառավարության 13-Ն 2019թ. որոշում

Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար

Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ Միասնական սոցիալական ծառայության որակի կառավարման վարչության հաղորդակցության ապահովման բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 10-1-27.8-Մ6-1) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար:

Միասնական սոցիալական ծառայության որակի կառավարման վարչության հաղորդակցության ապահովման բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 10-1-27.8-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում (հղումը՝ https://cso.gov.am/competitions/ 3335/position-detail):

Պահանջվող փատաթղթերն են՝
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
1. անձնագիր կամ նույնականացման քարտ.(եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
2. կրթությունը հավաստող փաստաթուղթ.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը,
2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 111.115 (հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) դրամ է:
Աշխատանքի վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչ. Շրջան, Բադիկյան 99/1:
Հարցազրույցի փուլը կանցկացվի՝ 2022 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 14:30-ին, Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13):
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցին մասնակցել ցանկացող քաղաքացիները հարցազրույցի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060652869, էլեկտրոնային փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am):

Հասցե` Ք. Երևան

Հեռ..` 060652869

Վեբ կայք` socservice.am

Էլ. փոստ`