Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի ընդունարանի մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.8լթ-Մ6-1) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար:

12.03.2024

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Միասնական սոցիալական ծառայություն
ՀՀ Կառավաարության 2019 թվականի 73-ն որոշում

Հայտարարություն
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարում է հարցազրույց՝ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի ընդունարանի մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.8լթ-Մ6-1) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը վարկանիշային ցուցակից համալրելու համար:

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի ընդունարանի մասնագետի (ծածկագիր՝ 10-1-26.8լթ-Մ6-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում (հղումը՝ https://cso.gov.am/competitions/9152/position-detail):

Պահանջվող փատաթղթերն են՝
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի բնօրինակները՝
1. անձնագիր կամ նույնականացման քարտ.(եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք).
2. կրթությունը հավաստող փաստաթուղթ.
2.1 եթե անձը ստացել է միայն միջնակարգ կրթություն, ապա ներկայացվում է միջնակարգ կրթությունը հավաստող փաստաթուղթը,
2.2 եթե անձը ստացել է բարձրագույն կրթություն, ապա ներկայացվում է բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի՝ դիպլոմ(ներ)ը:
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում).
4. արական սեռի անձիք՝ զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից զինվորական կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:
Հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 139 776 (հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր յոթանասունվեց դրամ) է:
Աշխատանքի վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, ք. Իջևան, Վասիլյան փ. 2:

Հարցազրույցի փուլը կանցկացվի՝ 2024 թվականի մարտի 20-ին՝ ժամը 12:30-ին, Միասնական սոցիալական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13):
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցին մասնակցել ցանկացող քաղաքացիները հարցազրույցի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 13, հեռախոսահամար՝ 060-654-099-(300), էլեկտրոնային փոստի հասցե՝ ani.vardanyan@socservice.am):

Հասցե` Ք. Երևան, Նալբանդյան 13

Հեռ..` 060654099-300

Վեբ կայք` socservice.am

Էլ. փոստ`