Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր բժշկի (ծածկագիր՝ 11-34.2-Մ2-11) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

16.07.2020

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Առողջապահության նախարարություն
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

Առողջապահության նախարարությունը հայտարարում է ներքին մրցույթ՝ Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր բժշկի (ծածկագիր՝ 11-34.2-Մ2-11) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր բժշկի (ծածկագիր՝ 11-34.2-Մ2-11) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից:

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պայմանագրային գործընթացի կազմակերպման բաժնի գլխավոր բժշկի (ծածկագիր՝ 11-34.2-Մ2-11) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Առողջապահության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 16-ից մինչև 2020 թվականի հուլիսի 27-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 9:30-ից 13:00-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 19-ին՝ ժամը 10:00-ին, Առողջապահության նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը (212309) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
• Սահմանադրություն. հոդված 5-րդ, հոդված 6-րդ մաս 2, հոդվածներ 64, 78-79, հոդված 27-րդ մաս 1-ին, հոդված 90-րդ 2-րդ կետ, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. 9-րդ հոդված 5-րդ կետ, 10-րդ հոդված 1-ին և 22-րդ կետեր, 13 հոդված 1-ին կետ, 17-րդ հոդված 1-ին կետ, 21-րդ հոդված 1-ին և 2-րդ կետեր, 23-րդ հոդված 2-րդ կետ, 24-րդ հոդված 2-րդ կետ, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
• «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. 5-րդ հոդված 2-րդ կետ, 6-րդ հոդված 4-րդ կետ, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132720
• «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք. 1-ին հոդված, 2-րդ հոդված, 3-րդ հոդված 7-րդ կետ, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120781
• «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենք. հոդված՝ 10-րդ հոդված 1-ին մաս կետ 1-2, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120799
• «Դեղերի մասին» օրենք. հոդված 3-րդ մաս 1-ին կետեր 2, 4, 5
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120774
• ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=135894
• ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 642-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131343
• ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 806-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=100208
• ՀՀ կառավարության 2013 թվականի մարտի 27-ի թիվ 375-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=131403
• ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի թիվ 949-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=22092
• ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Ն որոշում, հղումը`
• ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1301-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116681
• ՀՀ կառավարության 2006թ. թիվ 420-Ն որոշում, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=82366
• Առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 49-Ն հրաման, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=117330
• ՀՀ կառավարության 2018 թվականի 12 ապրիլի թիվ 405-Ն որոշում 3-րդ հավելվածի, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=132971
• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2013, հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակությունուն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129, հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/
հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
•«Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
• «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Առողջապահության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3, հեռախոսահամար՝ 060-80-80-03 (1504), էլեկտրոնային փոստի հասցե՝ h_sargsyan@moh.am):
 

Հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N3

Հեռ..` 060-80-80-03/1501

Վեբ կայք` www.moh.am

Էլ. փոստ`