Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նոտարների որակավորման ստուգման թեստերի նմուշը

22.07.2016

Տիպ` Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստերի նմուշ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 6-ի «Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 789-Ն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետ

ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2016 թվականի հուլիսի 15-ի նիստում ուսումնասիրել և ամփոփել է նոտարների որակավորման ստուգման թեկնածուների դիմումները: Հանձնաժողովը ուսումնասիրել է նոտարների որակավորման քննությունների դիմողների գործերը, քննարկել նոտարական քննությունների թեստավորման փուլի իրականացման հետ կապված մի շարք հարցեր: Նիստի ընթացքում հաստատվել է նոտարների որակավորման ստուգումների մասնակիցների ցանկը (40 դիմում), իսկ նախնական ուսումնասիրության արդյունքում օրենքով առաջադրված պահանջներին չհամապատասխանած թվով 6 դիմումներ ներկայացնող թեկնածուների դիմումները որոշվել է մերժել:
Հանձնաժողովը հաստատել է որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեում, 9-րդ հարկ:
Հանձնաժողովը հաստատել է նաև որակավորման ստուգման թեստավորման փուլի անցկացման օրը և ժամը՝ սույն թվականի օգոստոսի 3-ին և ժամը ըստ խմբերի՝ առաջին խմբի համար առավոտյան ժամը 10:00-ին, երկրորդ խմբի համար նույն օրը՝ ժամը 15:00-ին:  
Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշել է հրապարակել թեստերի նմուշը: Թեստի յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավել պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր: Թեստի նմուշը՝ այստեղ:
 

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 594053

Էլ. փոստ`