Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01958938 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

03.08.2016

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արթուր Մանուկյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01958938 կատարողական վարույթը՝ ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.02.2016թ. տրված թիվ ԵՇԴ/0653/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է՝ Հմայակ Գագիկի Գաբրիելյանից հօգուտ »ՎՏԲ-Հայաստան բանկ« ՓԲԸ-ի բռնագանձել 50.780,77 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից 48.664,12 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը հիմնական պարտքի գումարն է /որից 500.80 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ ժամկտանց/, 1927.18 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ տոկոսները /որից 1828.50 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ ժամկետանց/, 189.47 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը՝ ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժերը, ինչպես նաև սկսած 23.01.2015թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը՝ ժամկետանց վարկի մնացորդի՝ 48.664,12 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել օրական 0,2% դրույքաչափով` հիմք ընդունելով կողմերի միջև 30.09.2011թ. կնքված թիվ ՀՎ/ՁԲ/ՄԻԿ/075-37 վարկային պայմանագրի 4.3 կետով նախատեսված տոկոսադրույքն ու սկսած 23.01.2015թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվարկը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,3%-ի չափով՝ հիմք ընդունելով նույն պայմանագրի 4.4 կետը։
Հմայակ Գաբրիելյանից հօգուտ »ՎՏԲ-Հայաստան բանկ« ՓԲԸ-ի, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, 486.429 դրամ, ինչպես նաև որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 60 570472

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`