Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 01482372 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

15.08.2016

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի պետի տեղակալ` Ա.Բունիաթյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01482372 կատարողական վարույթ`Կարո Ալբերտի Մարգարյանից հօգուտ Վռամ Տիգրանի Դավթյանի բռնագանձել 4.450.000 ՀՀ դրամ փոխառության և անշարժ գույքի գրավի /խառը/ պայմանագրով տրված գումարը և այդ գումարի նկատմամբ կետանցի օրվանից` 01.03.2013 թվականից հաշվեգրել տոկոսներ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի համապատասխան, մինչև պարտքի գումարը ամբողջությամբ վերադարձնելու օրը` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի` ք. Երևան, Մուրացանի փող. թիվ 117 շենքի թիվ 34 բնակարանի վրա: Կարո Ալբերտի Մարգարյանից հօգուտ Վռամ Տիգրանի Դավթյանի բռնագանձել 94.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի գումարը, ինչպես նաև Կարո Ալբերտի Մարգարյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.450.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ 01.03.2013 թվականից հաշվեգրված ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի գումարի 2 տոկոսը, որպես պետական տուրքի գումար` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ

Հասցե` ք.Երևան, Հալաբյան 41 Ա

Հեռ..` +374 10 342311

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`