Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 03/02-01729113 կատարողական վարույթով պարտապան Արթուր Ազատյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

29.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված



Ո Ր Ո Շ ՈԻ Մ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին


ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության կապիտան Կարեն Ստեփանյանս՝ ուսումնասիրելով 26.01.2016թ. հարուցված թիվ 03/02-01729113 կատարողական վարույթի նյութերը `

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 30.11.2015թ. տրված թիվ ԱՎԴ 2/0044/02/14 կատարողական թերթի համաձայն.
Պետք է` Արթուր Ազատյանից, Սամվել Ազատյանից, Վաղարշակ Ազատյանից, Հայրապետ Հայրապետյանից, Սեդա Ազատյանից և Մուշեղ Վիրաբյանից համապարտության կարգով հօգուտ <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ի բռնագանձել 57.438.41 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և տոկոսներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա:
Պարտապանից բռնագանձել նաև ընդհանուր գումարի 5 տոկոսը` որպես կատարողական ծախսի գումար:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 և 43 հոդվածներով և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
Պարտապան Արթուր Ազատյանի կողմից գրավադրված ներքոհիշյալ գույքերը.

հ/հ լոտի անվանումը, նկարագիրը գնահատման գինը /դրամ/ մեկնարկային գինը  /դրամ/ գույքի քանակը

1 Արարատի մարզ գյուղ Գետափնյա 11 փողոց թիվ 17 բնակելի տուն, շինություններ և հողամաս
Բնակելի տան ընդհանուր մակերեսը կազմում է 287.1 քմ: Հիմնական պատերի շարը իրականացված է քարով միջհարկային բարձրությունը` 1-ին հարկ` 3.0մ, 2-րդ հարկ` 3.15մ, արտաքին բարձրությունը` 3.8մ և 3.35մ:
Տանիքը` մետաղական, շինության միջհարկային ծածկը երկաթ բետոնե, մուտքի դուռը մետաղական, ներսի դռները և աստիճանավանդակները փայտանյութ` հնամաշ, պատուհանները մետաղապլաստե, հատակը` բնակելի սենյակներում փայտե հնամաշ տախտակներով, ներքին պատերը <<լատեքս>> տեսակի ներկով հարդարված, առանձին հատվածներում նկատվում են վնասվածքներ, սանհանգույցների հակատները և պատերը հնաոճ սալիկներով երեսպատված, տեղադրված է կախովի առաստաղ: Բնակելի տունը ունի կոսմետիկ նորոգման կարիք: Արտաքին հարդարում իրականացված չէ, առկա է հեռախոսակապ և գազաֆիկացում: Շինություններ` ծածկ` 11.5քմ, մառան 3.7քմ, թռչնանոց` 12.4 կաթսայատուն` 4.7քմ, ջրավազան 21.6 քմ, ծածկ, 18.2 քմ, անասնաշենք` 145.7 քմ, ավտոտնակ` 47.2 քմ, տնտ. Պահեստ 18.2 քմ, խոհանոց 39.8 քմ, ծածկ` 31.2 քմ, թռչնանոց` 34.2 քմ, ծածկ` 20.4 քմ, զուգարան` 3.7 քմ, ջերմոց` 430.8 քմ, պարիսպ` 27.4 գծմ:
Հանդիսանում է գրավի առարկա:

2 Արարատի մարզի Գետափնյա համայնքում գտնվող գյուղ. Նշանակության հողամաս- հողամասի մակերեսը կազմում է 1400քմ,: Նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` վարելահող, գրանցման իրավունքոի տեսակը` ընդհանուր բաժնային սեփականություն: Հանդիսանում է գրավի առարկա:

3 Արարատի մարզի գյուղ Գետափնյա 11 փողոց թիվ 3 հասցեում գտնվող շինություններ և հողամաս
Շինություն- տնտեսական պահեստ` 33.7քմ, կաթսայատուն` 43.2քմ, ջերմոց` 971քմ, պարիսպ` 18.5գծմ: Կատարողական վարույթի հարուցման 20.02.2014թ. դրությամբ շինությունները բացառությամբ պարիսպի բացակայում էին:
Հողամաս-1160քմ
Նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, գրանցման իրավունքոի տեսակը` սեփականություն: Հանդիսանում է գրավի առարկա:

4 Արարատի մարզի գյուղ Գետափնյա 11 փողոց թիվ 5 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամաս և ջերմոց
Շինություն-ջերմոց 744.8 քմ:
Ջերմոցը կատարողական վարույթի հարուցման 20.02.2014թ. դրությամբ ապամոնտաժված է եղել:
Հողամասի մակերեսը կազմում է 750 քմ: Ապահովված է ոռոգման ջրով:
Նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` բնակելի կառուցապատման, գրանցման իրավունքի տեսակը` սեփականություն: Հանդիսանում է գրավի առարկա:



4.180.000


8.700.000


426.300


36.330.000

3.135.000


6.525.000


319.725


27.247.000
1 հատ


1 հատ


1 հատ


1 հատ


ներկայացվում են հարկադիր էլեկտրոնային աճուրդի, էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ հարկադիր կատարման ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.ajurd.am միջոցով։
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբը՝ 04.11.2016թ.
Որոշման պատճեն ուղարկել կողմերին։

Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարանի կամ վերադասության կարգով, որոշումը ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:



Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն . Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը։ Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը։
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով։ Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը սահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չստորագրելու հիմքով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում։
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հեթական աճուրդից հետո, լոտը /գույքը/ չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։

ՀԱԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂ` Կ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Արտաշատ, Լուսինյան 9

Հեռ..` +374 60 570 510

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`