Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 06-00827082/16 կատարողական վարույթով պարտապան Գայանե Մելքումյանի գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու վերաբերյալ որոշում

30.09.2016

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Լոռու մարզային բաժին
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28 հոդված և ՀՀ քաղ. դատավարության օրենսգրքի 78 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին

31.08.2016թ. ք. Վանաձոր
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Լոռու մարզային բաժնի հարկադիր կատարող Հովիկ Պետրոսյանս ուսումնասիրելով հարուցված 22.01.15թ. հարուցված 06-00827082 կատարողական վարույթի նյութերը

ՊԱՐԶԵՑԻ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01․հոկտեմբեր 2014թ․ տրված թիվ ԼԿԹ-2905 կատարողական թերթի համաձայն պետք է Գայանե Նորիկի Մելքումյանից հօգուտ <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ի բռնագանձել 1․022․944 դրամ։
14․04․2014թ-ից ժամկետանց վարկի մնացորդի և տոկոսների նկատմամբ հաշվարկել 0․1 տոկոսի չափով տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար մինչև պարտքի փաստացի մարումը։
Բռնագանձումը տարածել <ՎՏԲ-Հայաստան բանկ> ՓԲԸ-ում գրավադրված պարտապանին պատկանող 06․06․2013թ․-ի թիվ ՈՎ 093-13-00987 ոսկյա իրերի գրավի գնահատման ակտում նշված ոսկյա իրերի վրա։
Պարտապանից պետք է բռնագանձել նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով <Դատական ակտերի հարկադիր կատարման մասին> ՀՀ օրենքի 28, 43 հոդվածներով և <Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 35.1 և 35.4 հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
Պարտապան գրավատու Գայանե Նորիկի Մելքումյանին սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկա հանդիսացող ներքոնշյալ գույքերը ներկայացնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի, աճուրդի էլեկտրոնային համակարգի կիրառմամբ՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդի էլեկտրոնային կայքի՝ harkadir.achurd.am կամ www.ajurd.am միջոցով։
Որոշման պատճեն ուղարկել կողմերին:
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:
հ/h Լոտի անվանումը նկարագիրը գնահատման գինը Մեկնարկային գինը գույքի քանակը
1 կոլյե 1 հատ 583 հարգի, կշիռը 29.5 գրամ 295.000 ՀՀ դրամ






265.500 ՀՀ դրամ






մեկ հատ







2 մատանի1 հատ 583 հարգի, կշիռը 5.6 գրամ 56.000 ՀՀ դրամ






50.400 ՀՀ դրամ






մեկ հատ







3 կուլոն 1 հատ 583 հարգի, կշիռը 7.5 գրամ 75.000 ՀՀ դրամ






67.500 ՀՀ դրամ






մեկ հատ







4 խաչ 1 հատ 583 հարգի, կշիռը 2.7 գրամ 27.000 ՀՀ դրամ






24.300 ՀՀ դրամ






մեկ հատ








Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է սահմանվում 10.10.2016թ.
Որոշման պատճեն ուղարկել կողմերին։
Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարան կամ վերադասության կարգով որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները։


Ծ Ա Ն Ո Թ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Յուրաքանչյուր լոտի հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում կայքում տվյալ լոտի վերաբերյալ ծանուցումը հրապարակելու 10-րդ օրվան հաջորդող աշխատանքային օրվա համապատասխան ժամը: Յուրաքանչյուր չկայացած հարկադիր աճուրդից հետո՝ երրորդ աշխատանքային օրը, կայքում զետեղվում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդի դրված լոտի մասին ծանուցումը:
Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար uահմանված մեկնարկային գնի տաuը տոկոuի չափով: Եթե աճուրդը չի կայացել գնորդի կողմից լոտի գնման գինը uահմանված ժամկետում չվճարվելու կամ առուվաճառքի պայմանագիրը չuտորագրելու հիմքերով, ապա լոտի մեկնարկային գնի իջեցում տեղի չի ունենում:
Հրապարակային սակարկությունների մասին » ՀՀ օրենքի 35.4 հոդվածի 4–րդ և 5–րդ մասերի համաձայն երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո, լոտը / գույքը / չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով։ Պահանջատերը պահանջի դիմաց լոտը իրեն հանձնելու վերաբերյալ գրավոր պահանջը կարող է ներկայացնել ԴԱՀԿ ծառայություն մինչև չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը։




Հարկադիր կատարող
արդարադատության ավագ լեյտենանտ Հ. Պետրոսյան

Հասցե` ք.Վանաձոր, Գ.Նժդեհի 16

Հեռ..` +374 60 570 535

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`