Գույքի անբավարարության հիմքով թիվ 01585895 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
03.11.2016
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Գարիկ Շահինյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01585895 կատարողական վարույթ` Դմիտրի Վանյաշկինից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 2.676.484 դրամ՝ որպես պարտավորության գումար բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։