Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գույքի անբավարարության հիմքով թիվ 02028447 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում

22.12.2016

Տիպ` Գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթները կասեցնելու մասին հարկադիր կատարողների որոշումներ
Հայտատու` Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժին
«Սնանկության մասին» ՀՀ օրենք 6-րդ հոդվածի 2-րդ մաս

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող` Սերգեյ Ղալթախչյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 02028447 կատարողական վարույթ` Ավետիք Սպարտակի Աղասարյանից և Ա/Ձ Անահիտ Իսահակյանից համապարտության կարգով հօգուտ Յունիբանկ ՓԲԸ-ի պետք է բռնագանձել 14,229,44 ԱՄՆ դոլորին համարժեք ՀՀ դրամ և հաշվարկվող տոկոսներ, բռնագանձումը տարածել ք. Իջևան, Մյասնիկյան 4 բնակարանի վրա, ինչպես նաև պետք է բռնագանձել բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսը որպես կատարողական ծախսի գումարի պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ:

Հասցե` ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 1

Հեռ..` +374 60 570545

Վեբ կայք` http://www.harkadir.am

Էլ. փոստ`