Գույքի անբավարարության հիմքով թիվ 00539658 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
09.01.2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ ավագ հարկադիր կատարող` Ա.Առաքելյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00539658 կատարողական վարույթ` պատասխանող Համազասպ Վարդգեսի Խուդավերդյանից հօգուտ <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի բռնագանձել 4.510.666,2 ՀՀ դրամ, որից՝ 3.593.120,1 ՀՀ դրամ վարկի մնացորդ, 413.709,5 ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսներ, 54.439,4 ՀՀ դրամ վարկի մնացորդի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկված տույժ, 35.832,7 ՀՀ դրամ վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկված տոկոսի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկված տույժ, 413.564,5 ՀՀ դրամ վարկային հաշվի սպասարկման վճար, ինչպես նաև 94.220 ՀՀ դրամ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Համազասպ Վարդգեսի Խուդավերդյանից հօգուտ <<Կրեդո Ֆինանս>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի հաշվարկել և բռնագանձել տոկոսներ՝ սկսած 14.10.2014թ-ից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը վարկի մնացորդի նկատմամբ տարեկան 22.9 տոկոսի և ամսեկան 2.2 տոկոսի չափով, տույժեր՝ սկսած 14.10.2014թ-ից ժամկետանց յուրաքանչյուր օրացուցային օրվա համար վարկի մնացորդի ժամկետանց մասի և հաշվարկվող տոկոսադրույքի ժամկետանց մասի նկատմամբ հաշվարկվող 0.1 տոկոսի չափով:
Բռնագանձումը տարածել թիվ 000008 պայմանագրով գրավադրված` Արթուր Խուդավերդյանին սեփականության իրավունքով պատկանող Nissan Armada 5.6 տրանսպորտային միջոցի վրա:՝ գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: