Գույքի անբավարարության հիմքով թիվ 00158507 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
16.01.2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժինը հայտնում է, որ հարկադիր կատարող` Տ.Ազատյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 00158507 կատարողական վարույթ` Հովհաննես Մինասյանից հօգուտ Հարություն Նահապետյանի 4000 և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 1800000 ՀՀ դրամ , ինչպես նաև ՀՀ քաղ.Օր-ի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ 4000 և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ սկսած 03.06.2011թ. իսկ 1800000 ՀՀ դրամի նկատմամբ 06.06.2012թ. մինչև փաստացի կատարման օրը բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ: