Գույքի անբավարարության հիմքով թիվ 01967275 կատարողական վարույթը կասեցնելու մասին որոշում
01.02.2017
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Էդգար Չոբանյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 01967275 կատարողական վարույթով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 03.02.2016թ տրված թիվ ԵՇԴ/1803/02/15 կատարողական թերթի համաձայն պետք է Անդրանիկ Գևորգյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 8.568.019,90 դրամ, որից 7.920.000 դրամը հիմնական պարտքի գումարն է /որից 960.000 դրամը՝ ժամկտանց/, 563.960,10 դրամը` տոկոսները /որից 9289.50 դրամը` ժամկետանց/, 24.059,80 դրամը` ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժը, 60.000 դրամը` վարկերի սպասակման հաշիվները, ինչպես նաև սկսած 30.03.2015թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը՝ ժամկետանց վարկի մնացորդի՝ 7.920.000 դրամի նկատմամբ տոկոսների հաշվարկը շարունակել օրական 0,3% դրույքաչափով` հիմք ընդունելով կողմերի միջև 09.08.2012թ. կնքված թիվ ԱՎ/ՁԲ043-42 վարկային պայմանագրի 4.3 կետով նախատեսված տոկոսադրույքն ու սկսած 30.03.2015թ.-ից մինչև պարտավորությունների փաստացի դադարման օրը ժամկետանց տոկոսների նկատմամբ տույժերի հաշվարկը շարունակել յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,5%-ի չափով՝ հիմք ընդունելով պայմանագրի 4.4 կետը։
Բռնագանձումը տարածել նաև գրավի առարկա հանդիսացող Անդրանիկ Գևորգյանին ու Նարինե Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող »MAZDA CX-7 2.5« մակնիշի ավտոմեքենայի /պետ. համարանիշը` 70 OD 002, ՏՄ տեսակը` թեթև մարդատար, թափքի տեսակը` ունվերսալ, նույնացման համարը` ZMZER19L700251399, գույնը` արծաթագույն, արտադրության տարեթիվը` 2002/ վրա։
Անդրանիկ Գևորգյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, բռնագանձել 175.360,40 դրամ և բռնագանձման ենթական գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ` գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ