Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

15.02.2017

Տիպ` Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն
ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի թիվ 224-Ն որոշում և ՀՀ արդարադատության նախարարի 2014 թվականի փետրվարի 10-ի N 34-Ն հրաման

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է մրցույթ
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար
Տնօրենը՝
Տնօրենը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում է պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կենտրոնի կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Տնօրենը՝
ա) ղեկավարում է կենտրոնի գործունեությունը.
բ) կազմակերպում է կադրերի ընտրությունը, վերապատրաստումը և կատարելագործումը, աշխատանքի նշանակում ու աշխատանքից ազատում է կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
գ) սահմանում է կենտրոնի կառուցվածքը, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
դ) պաշտոնի է նշանակում կենտրոնի հիմնարկների և մասնաճյուղերի ղեկավարներին.
ե) հաստատում է կենտրոնի հիմնարկների և մասնաճյուղերի կանոնադրությունները, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերը, կենտրոնի գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը և կազմակերպում ու իրականացնում է անհրաժեշտ հսկողություն դրանց պահանջների կատարման նկատմամբ.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
է) սահմանում և շնորհում է կենտրոնի պատվավոր կոչումներ, հաստատում կենտրոնի մեդալի կանոնակարգն ու պարգևատրում այդ մեդալով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կենտրոնի աշխատողներին շնորհում է կոչումներ, դրա վերաբերյալ միջնորդություն ներկայացնում իրավասու մարմիններ.
ը) ապահովում է կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունների կազմումը և դրանք ներկայացնում նախարարին ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ մարմինների.
թ) լուծում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կենտրոնի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ խնդիրներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացիները, որոնք տիրապետում են գրական հայերենին։
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
2) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն,  ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Հարկերի մասին», «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ,  ՀՀ կառավարության 2002 թ. նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1917-Ն որոշում, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
4) պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն.
5) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
6) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
7) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
8) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
9) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
10) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
ա) դիմում,
բ) մեկ լուսանկար՝ 3x4 չափսի,
գ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
դ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
ե) ինքնակենսագրություն,
զ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
է) արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող  ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները,
ը) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
թ) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ժ) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
ի) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։
Մրցույթը կկայանա 2017 թվականի  մարտի 16-ին, ժամը 14:30-ին, ՀՀ արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ք. Երևան Վ. Սարգսյան 3/8 հասցեում:
Դիմող ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր։ Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00-ից մինչև 12:30:
Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 15.03.2017 թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնի լիազորությունների հետ կապված իրավական ակտերի ցանկին ծանոթանալու համար դնմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ (հեռ. 010-59-40-57)։
ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմ
 

Հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 57