Գույքի անբավարարության հիմքով թիվ 06609128 կատարողական վարույթները կասեցնելու մասին
18.01.2021
ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժինը հայտնում է, որ բաժնի հարկադիր կատարող Արսեն Փիլոյանի կողմից ընդունվել է որոշում թիվ 06609128 կատարողական վարույթները կասեցնելու մասին սնանկության հատկանիշներ ի հայտ գալու պատճառով: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԵԴ/5340/17/20 կատարողական թերթի համաձայն պետք է Գևորգ Տիգրանի Երիցյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2793000 ՀՀ դրամ, վճռով հաշվարկվող տոկոսներ և բռնագանձման ենթակա գումարի հինգ տոկոսի չափով գումար, որպես կատարողական գործողությունների կատարման ծախս բռնագանձելու պահանջ: Պարտապանի վերաբերյալ ՀԿԱ ծառայությունում կան հարուցված այլ կատարողական վարույթներ: Պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար