Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

12.10.2021

Տիպ` Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արդարադատության նախարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշում

Հայտարարություն
Արդարադատության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Արդարադատության նախարարությունը հայտարարում է Արտաքին մրցույթ՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտաս 49/3):

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
1. դիմում (առցանց),
2. անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսանկար՝ (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթի(երի) լուսանկար,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսանկար
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար
6. լուսանկար՝ 3X4 չափսի
7. ինքնակենսագրական (CV):

Փաստաթղթերն առցանց ներկայացնելու ընթացակարգ՝
Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում առցանց լրացնելով դիմումը (հղումը՝ https://cso.gov.am/internal-external-competitions) և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:


Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2021 թվականի հոկտեմբերի 12-18-ը ներառյալ:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ին, Արդարադատության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 310 858 (երեք հարյուր տաս հազար ութ հարյուր հիսունութ) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

• Սահմանադրություն. հոդվածներ՝ 2-6, 10-13, 25-31, 40-46, 51, 57, 66-73, 89, 93-94, 103-110, 146, 151, 160
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
• «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 4-11, 13-21, 24, 31, 37
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138910
• «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 20-21, 24, 30, 38, 46-49, 50, 53-54, 58, 69, 70-71
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144936
• «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենք, հոդվածներ՝ 3-17, 21, 22, 26-28, 30, 32, 35, 39,42, 51, 63, 66-67
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140683
• «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենք, հոդվածներ՝ 5, 7, 9, 14-17, 25
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141274
• «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենք, հոդվածներ՝ 2-3, 8, 10
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=149251
• «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենք, հոդվածներ՝ 11, 19, 28, 33-34, 50
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=150059

• Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012։
Հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
• Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013։
Հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
• «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012 թ., էջեր՝ 71, 74-75, 82, 85-87, 96.
Հղումը՝ http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

• Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես

• «Որոշումների կայացում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
• «Բարեվարքություն» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
• «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
• «Խնդրի լուծում»
hղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, հեռախոսահամարներ՝ 010-59-40-56, 010-59-40-59 էլեկտրոնային փոստի հասցե՝ mrcuyt12@justice.am): 

Հասցե` Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3/8

Հեռ..` +374 10 59 40 56