Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ 08356966 կատարողական վարույթով կայացված՝ <<Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին>> որոշում

01.07.2022

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունք
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28.1 հոդված և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17.11.2021թ. տրված թիվ ԵԷԴ/0516/02/17 կատարողական թերթի համաձայն պետք է Նիկոլայ Վաչագանի Հովհաննիսյանի, Գագիկ Կոլյայի Նիկողոսյանի մասով և վարկային պայմանագրով առաջացած վարկի պարտքի գումարի 19,506.46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածել «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերությունում գրավադրված գույքերի` ՀՀ, ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գ.Նժդեհի 29 շենք, շինութ. հ 38 հասցեում գտնվող հասարակական տարածքի և ՀՀ,Կոտայքի մարզ, Ջրվեժ Այգեգործական զանգված 24-րդ թաղ., թիվ 20 հասցեում գտնվող այգետնակի և հողամասի վրա:
Պատասխանողներ Նիկոլայ Վաչագանի Հովհաննիսյանից, Գագիկ Կոլյայի Նիկողոսյանից, Արսեն Լևոնի Հովհաննիսյանից համապարտության կարգով հօգուտ «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության 19,535.73 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես ընդհանուր պարտքի գումար, որից 19,506,46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը` որպես վարկի մնացորդ, 29.27 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը` որպես սպասարկման վճար, բռնագանձելու, վարկի մնացորդին` 19,506.46 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամին Պայմանագրի 1.2 կետով նախատեսված տարեկան 20 տոկոսի չափով` սկսած 09.02.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ տոկոսներ հաշվեգրելու և բռնագանձելու, ինչպես նաև 09.02.2017 թվականից մինչև ժամկետանց գումարների և տոկոսագումարների փաստացի վճարման օրը պայմանագրի 1.4 կետով նախատեսված 0.5 տոկոսի չափով տուժանք կետանցի յուրաքանչյուր օրվա համար հաշվեգրելու և բռնագանձելու, Արսեն Հովհաննիսյանի մասով բռնագանձումը գրավադրված գույքերի վրա տարածելու մասին պահանջները մերժել:
Պատասխանողներ Նիկոլայ Վաչագանի Հովհաննիսյանից, Գագիկ Կոլյայի Նիկողոսյանից համապարտության կարգով հօգուտ «ԱյԴի Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել 4000 ՀՀ դրամ որպես բավարարվածկպահանջովկվճարվածկպետականկտուրք:
Համաձայն շարադրվածի և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածով, համապարտ պարտապաններից անհրաժեշտ է բռնագանձել նաև բռնագանձվող գումարների 5 /հինգ/ տոկոսը կազմող գումար՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախսերի գումար։

Հասցե` Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության 7

Հեռ..` + (374-60) 713-527

Վեբ կայք` www.cesa.am/

Էլ. փոստ`