Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԿԱՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՄԵԿ ԾՆՈՂԻՑ ՄՅՈՒՍԻՆ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

24.03.2023

Տիպ` Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մաս


Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. թիվ 233 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 23.03.2023թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ' Ծաոայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնելու վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայություններ մատուցելու և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու բաց մրցույթ:
Հայտեր կարող են ներկայացնել, այն անձինք, որոնց աշխատանքային ռեսուրսներում ներառված են առնվազն երեք հոգեբան-փորձագետ, ովքեր նշված ոլորտում ունեն նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ։
Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճեն, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, աշխատանքային ռեսուրսների և իր կազմում ընդգրկված հոգեբան-փորձագետների աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկ:
Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մատուցման և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու պայմանագիր:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին' Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 24.04.2023թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 27.04.2023թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:


ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060․713591

Էլ. փոստ`