Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ

24.03.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 24․03․2023թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքեր կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը` ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:
Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին` Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով` ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 24․04.2023թ. ժամը՝ 18:00։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 27.04.2023թ. ժամը՝ 11:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀԱՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060․713591

Էլ. փոստ`