Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ։

12.05.2023

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 11․05․2023թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարած աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքեր կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին' Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 12․06.2023թ. ժամը՝ 18:00֊ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 16.06.2023թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀԱՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հասցե` Հալաբյան 41ա

Հեռ..` 060․713591

Էլ. փոստ`