Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.10.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժին
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 28.1, 43 և ‹‹Հրապարակային սակարկությունների մասին›› ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով


ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Կոտայքի մարզի, Պռոշյան համայնքում գտնվող, 05.11.2003թ. տրված՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2349400 վկայականում նշված անշարժ գույքից առանձնացնել Ամալյա Հաբեթի Ղազարյանի ½ բաժինն՝ ըստ «Քրեագետ» դատական և անկախ փորձաքննությունների կենտրոնի 03.11.2021թ. թիվ Ք-197-01-20 փորձագետի եզրակացության (ըստ եզրակացությանը կից հատակագծային հավելվածի տարբերակի, որը կցվում է վճռին) և դրա վրա տարածել բռնագանձում՝ թիվ ԱՐԱԴ/0112/02/18 քաղաքացիական գործով 28․02․2019թ․ վճռով սահմանված բռնագանձման ենթակա գումարի չափով:

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`