Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՈՎ ԻՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.11.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժին
‹‹Դատական ակտերի հարկադիր կատարման մասին›› ՀՀ օրենքի 28, 28.1, 43 և ‹‹Հրապարակային սակարկությունների մասին›› ՀՀ օրենքի 35.1-35.4 հոդվածներով

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ԱՐԱԴ1/0749/02/21 կատարողական թերթի համաձայն պետք է ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի 3-րդ փողոց, 15 բնակելի տուն հասցեում գտնվող թիվ 02-075-0011-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը վաճառել հրապարակային սակարկություններով և վաճառքից ստացված գումարը բաշխել կողմերի միջև նրանց բաժնեմասերին համաչափ:Բռնագանձում տարածել ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի 3-րդ փողոց, 15 բնակելի տուն հասցեում գտնվող թիվ 02-075-0011-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի արդյունքում ստացված գումարի վրա` պարտապան Արմենակ Մանուկյանի հասանելիք բաժնի արժեքի վրա:Պատասխանող` Արմենակ Վազգենի Մանուկյանից հօգուտ հայցվորի բռնագանձել 12.000 /տասներկու հազար/ դրամ, որպես հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև 10.000 դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրությանգումար:
ՀՀ ԿԿ կողմից տրամադրված թիվ 2665136 վկայականում ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի 3-րդ փողոց, 15 բնակելի տան կադաստրային համարը 02-075-011-003-001, տնամերձ հողամասի կադաստրային համարը 02-075-011-003:

Հասցե` ք.Երևան Հալաբյան 41 Ա

Հեռ..` 060-713-522

Վեբ կայք` www.harkadir.am

Էլ. փոստ`