Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԱՐԱԴ/2469/02/23 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական ակտի հրապարակման մասին

22.12.2023

Տիպ` Հարկադիր կատարողի որոշումներ և ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված


Քաղաքացիական գործով պատասխանող
Սալվի Կարապետի Աղոյանին,
Արտակ Արտաշեսի Աղոյանին,
Լուսինե Արտաշեսի Աղոյանին,
Խոսրով Արտաշեսի Աղոյանին
Հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Թալին, Ակունք, 27 փ., տ. 12/

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի (այսուհետ՝ Հայցվոր) հայցն ընդդեմ Արտաշես Խոսրովի Աղոյանի, Սալվի Կարապետի Աղոյանի, Արտակ Արտաշեսի Աղոյանի, Լուսինե Արտաշեսի Աղոյանի, Խոսրով Արտաշեսի Աղոյանի սեփականության օտարման պահանջի մասին:
Թիվ ԱՐԱԴ/2469/02/23 քաղաքացիական գործով 02.02.2024թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:


Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասով, Դուք տեղեկացվում եք, որ սույն գործով դատական ակտը կհրապարակվի 02.02.2024 թվականին ՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, միաժամանակ հայտնվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի ք. Ապարանի նստավայրում (ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11)՝ դրանց ծանոթանալու նպատակով:

Ծանոթություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալուց հետո գործին մասնակցող անձանց կողմից կատարվող գործողությունները և դրանք չկատարելու իրավական հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները, ինչպես նաև նրանց պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը հիմնավորող ապացույցները կարող են ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:
2. Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել պարզեցված վարույթ կիրառելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում:
3. Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել դատարանի որոշմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՍՏԵՓԱՆՅԱՆ




Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, Գայի 11

Հեռ..` 025224381

Էլ. փոստ`